|
|
2009 թվականին պետական նպաստների չափերը, ընտանեկան նպաստի հաշվարկման կարգը
Հարց 1.Ո՞վ կարող է ստանալ ընտանեկան նպաստ: 2009 թվականին ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Ընտանեկան նպաստի բազային մասը 10000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը` 10000 դրամ է:
Հարց 2. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը: 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է. 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 10000 + 5500 X N, կամ 10000 + 6500 X N, կամ 10000 + 6000 X N, կամ 10000 + 7000 X N, որտեղ` 10000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 5500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը` չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը: Օրինակ` եթե 32.35 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 10000+6500X4=36000 (դրամ), իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի նպաստի չափը կկազմի` 10000+7000X4=38000 (դրամ):
1. 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 10000 + 6000 X N, կամ 10000 + 7000 X N, կամ 10000 + 6500 X N, կամ 10000 + 7500 X N, որտեղ` 10000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 6000 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը: Օրինակ` եթե 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 10000+7000X4=38000 (դրամ), իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի` 10000+7500X4=40000(դրամ): 2. 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 10000 + 6500 X N, կամ 10000 + 7500 X N, կամ 10000 + 7000 X N, կամ 10000 + 8000 X N,
որտեղ` 10000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 6500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 8000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը: Օրինակ` եթե 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 10000+7500X4=40000 (դրամ), իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի` 10000+8000X4=42000(դրամ):
Հարց 3. Ո՞վ կարող է դիմել հրատապ օգնություն ստանալու համար: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքները կարող են դիմել հրատապ օգնություն ստանալու համար:
Հարց 4. Ո՞վ է նշանակում հրատապ օգնությունը: Հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Հրատապ օգնության չափը 10000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով և վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Հարց 5. Միանվագ դրամական օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը: Միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են. ա) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, բ) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ. գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:
Հարց 6. Ե՞րբ և ինչպե՞ս դիմել միանվագ դրամական օգնության համար:
- Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
- Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա երրորդ եռամսյակի ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
- Հուղարկավորության միանվագ դրամական օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք և դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
Հարց 7. Տարբերակվու՞մ է արդյոք երեխայի ծննդյան միանվագ նպաստը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ելնելով ընտանիքում ծնված երեխայի թվից: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստը նշանակվում է տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքին գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում որդեգրած և/կամ խորթ առկայության դեպքում:
Հարց 8. Որտե՞ղ և ե՞րբ դիմել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման համար: Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում: 2008 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստը (35000դրամ) ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի “2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” N 1530-Ն որոշմամբ սահմանված` ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ (հրատապ) օգնությունը չստացած երեխայի համար տրվում է երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական օժանդակության, որի չափը սահմանվել է 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական օժանդակություն տրամադրվում է, եթե ծնողը դրամական օժանդակություն ստանալու համար սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին դիմել է երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Հարց 9.Ինչպե՞ս դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ է: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
|
|