Հայաստանի Հանրապետության
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
www.mss.am
Մեր մասին Ոլորտներ Կենսաթոշակային բարեփոխումներ Օրենսդրություն Ծրագրեր և նախագծեր Հարց - Պատասխան Լուրեր Տեղեկատու Բյուջե Սկիզբ Կայքի քարտեզ
     
  ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄ
  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
  ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
 
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ԲԱՌԱՐԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՈՐՈՆՈՒՄ
Հարց - Պատասխան Կենսաթոշակային ապահովության օրենսդրություն
Ընտանեկան նպաստ
Սոցիալական աջակցություն
Սոցիալական ապահովագրության օրենսդրություն
Կենսաթոշակային ապահովության օրենսդրություն
Հաշմանդամների և տարեցների օրենսդրություն
Աշխատանքի օրենսդրություն
Աշխատավարձի օրենսդրություն
Զբաղվածության օրենսդրություն
Երեխաների հիմնահարցերի օրենսդրություն
Մասնագիտական կողմնորոշում

Պարզաբանումներ կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումները թևակոխում են վճռորոշ փուլ: Այս համատեքստում կարևորվում են ոչ միայն օրենսդրության կատարելագործումը, այլև նոր ձևավորվող համակարգին բնակչությանը մասնակից դարձնելը, ընդունված օրենքներն ու իրավական ակտերը ճշգրտորեն կիրառելը: Նպատակ է նաև գործող օրենսդրության մասին հասարակությանը լիարժեք տեղեկացնելը: Որովհետև շատ հաճախ ընդունված "լավ" օրենքները կյանքում էական քիչ բան են փոխում: Պատճառները և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ են` պայմանավորված օրենսդրությունը կիրառողների ու քաղաքացիների վատ իրազեկությամբ:
Ներկայացվող հարց-պատասխան բաժինը նպատակ ունի ավելի քան 500.000 կենսաթոշակառուներին, ինչպես նաև կենսաթոշակային համակարգին վճարում կատարող` ապագայում կենսաթոշակառու քաղաքացիների շահերին առնչվող օրենսդրությունը դարձնել ավելի մատչելի, նրանց իրական հնարավորություն ընձեռել` պաշտպանելու իրենց իրավունքները:

Հարց 1. Ովքե՞ր ունեն տարիքային կենսաթոշակի իրավունք
Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ընդ որում, սահմանված կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի համար սահմանվում է հետևյալ սանդղակը` 2012թ. կենսաթոշակի անցնելու դեպքում` 6 տարի, 2013 թ. դեպքում` 7 տարի, 2014թ. դեպքում` 8 տարի, 2015 թ. դեպքում` 9 տարի 2016 թ. դեպքում` 10 տարի:

Հարց 2. Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք
Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում (արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 55 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում: Մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը, կանանց համար գործում է տարիքային սանդղակ: Այսպես. 2011թ. կանայք կենսաթոշակի իրավունք ունեցել են 53 տարեկանում, 2012թ.` ունեն 53,5 տարեկանում, 2013թ.` 54 տարեկանում,, 2014 թ.` 54,5 և 2015 թ.` 55 տարեկանում:

Հարց 3. Թիվ 2 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք
Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ծանր, վնասակար պայմաններում (արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը) աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 59 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 օրացուցային տարին աշխատել են ծանր, վնասակար պայմաններում: Ընդ որում, կանանց համար գործում է տարիքային սանդղակ, ըստ որի` կանայք 2011թ. կենսաթոշակի իրավունք ունեցել են 58 տարեկանում, 2012թ. ունեն` 58,5 տարեկանում, 2013թ.` 59 տարեկանում:

Հարց 4. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք
Յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, մինչև անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:

Հարց 5. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք

Մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.

2) թատերական և թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մաանագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

Հարց 6. Ո՞ր  ժամկետում և ի՞նչ կարգով անձը պետք է դիմի մասնակի կենսաթոշակ ստանալու համար

Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Հարց 7. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում ո՞ր ժամանակաշրջաններն են հաշվառված
Մասնակի կեսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:
Օրինակ.
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:
Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,
1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,
1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,
1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,
1978-2003թթ.` դպրոցում մանկավարժ:
Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975 և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար:

Հարց 8. Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը

  1. թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է. 
  2. oդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք.

Հարց 9. Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների  հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 2 տարի
23-ից մինչև 26 3 տարի
26-ից մինչև 29 4 տարի
29-ից մինչև 32 5 տարի
32-ից մինչև 35 6 տարի
35-ից մինչև 38 7 տարի
38-ից մինչև 41 8 տարի
41-ից մինչև 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:

Հարց 10. Ու՞մ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը և ո՞ր դեպքերում

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.

  1. 18 տարին չլրացած երեխային.
  2. 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում.
  3. 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի սահմանափակում.
  4. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
  5. ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի, կամ oրենքով uահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
  6. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի սահմանափակում:

Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին, ինչպես նաև.

  1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
  2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին անդամներին:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:

Հարց 11. Ովքե՞ր ունեն ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք

Ծերության սոցիալական կենսաթոշակ իրավունք 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը: 

Հարց 12. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար
Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) անձնագիր,
2) աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
3) սոցիալական ապահովագրության (իսկ 2008 թվականի հունվարի 1-ից` սոցիալական ապահովության) վճարումներ կատարած լինելու, կամ աշխատավարձ ստանալու մասին  տեղեկանքը,
4) լուսանկար (4x6 սմ չափի),
5) սոցիալական ապահովության քարտը (հանրային ծառայությունների համարանիշը), կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու (հանրային ծառայությունների համարանիշ չունենալու) մասին տեղեկանքր:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Հարց 13.Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում  է, եթե`

  1. անձը չունի կենսաթոշակի իրավունք.
  2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
  3. ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

Հարց 14. Անչափահասին կա՜մ անգործունակ, կա՜մ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին

Անգործունակ կա՜մ սահմանափակ գործունակ, կա՜մ մինչև 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կա՜մ խնամակալը, կա՜մ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կա՜մ անգործունակ, կա՜մ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կա՜մ անգործունակ, կա՜մ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Հարց 15. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը

Կենսաթոշակ նշանակվում է`

  1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից)` եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
  2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
  3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում
  4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Հարց 16. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

  1. նշանակել կենսաթոշակ,
  2. նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
  3. մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:

Հարց 17. Ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը

Կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը (սահմանում է ՀՀ կառավարությունը),
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները, 
Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը  (սահմանում է ՀՀ կառավարությունը),
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է հետևյալ կերպ. մինչև 25 տավա (ներառյալ) ստաժը բազմապատկվում է 0.04 գործակցով, իսկ 25 տարին գերազանցող ստաժը` 0.02 գործակցով, այնուհետև ստացված արտադրյալները գումարվում են:
Օրինակ` եթե կենսաթոշակառուն ունի 47 տարվա աշխատանքային ստաժ, նրա կենսաթոշակի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ.

13000+47 x 450 դրամ x [(25 x 0.04) + (47 - 25) x 0.02]= 13000+47x450 x 1.44=13000+30456= 43456

Հարց 18. Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է  նախկին չափով:      

Հարց 19. Ինչպե՞ս է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը
Հաշմանդամության կենսաթոշակը հաշվարկվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևով, որտեղ հիմնական կեսաթոշակի չափը կազմում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը,
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոս,
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոս:

Հարց 20. Ինչպե՞ս է հաշվարկվում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակի չափը  ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենuաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մաuի 40 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, ինչպես նաև` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսը:

Օրինակ. մահացողն ունի 28 տարվա աշխատանքային ստաժ: Այդ դեպքում նրա խնամքի տակ գտնվող ամեն անձ ստանում է.

Կ = 13000 դրամ + 28 x 450 x 1.06 x 40%

Կ = 13000 դրամ + 13356 x 40%

Կ = 13500 դրամ + 5342  դրամ

Կ = 18342 դրամ:

Օրինակ. մահացած ծնողներից մեկն ունի 35 տարվա աշխատանքային ստաժ, մյուսը` 30: Կերակրողին կորցնելու դեպքում մեկ երեխայի կենսաթոշակի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ.

Կ = հիմնական կենսաթոշակի հնգապատիկ (13000 x 5) + [(35 x 450 x 1.2) + (30 x 450 x 1.1)] x 40%

Կ = 65000 դրամ + 33750 դրամ x 40%

Կ = 65000 դրամ + 13500 դրամ

Կ = 78500 դրամ:

Հարց 21. Կենսաթոշակը ե՞րբ է վերահաշվարկվում

Կենսաթոշակները վերահաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ սահմանելու դեպքում` գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան:

Հարց 22. Ո՞ր դեպքում է վերահաշվարկվում աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը

Աշխատող կենսաթոշակատռուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիսաշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

Հարց 23. Ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում

Կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում  օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում  առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Հարց 24. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործու­նեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանա­կահատվածները:

Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

Հարց 25. Ինչպե՞ս է հաստատվում ստաժը` այն հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում

Աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:

Հարց 26. Զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հայատանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի հաշվառվում է աշխատանքային ստաժում:

Հարց 27. Հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի կամ որդեգրողի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք,սակայն տաս տարուց ոչ ավելի:
Հաշմանդամ երեխային կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության խումբը և ժամանակահատվածը հաստատող, ինչպես նաև խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տաս տարուց ոչ ավելի:

Անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում աշխատանքային uտաժում հաշվառվում են նաև խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տաuը տարուց ոչ ավելի:  

Հարց 28. Երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:

Հարց 29. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է  արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում

Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչև երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սատմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Հարց 30. Գործազրկութան ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:

Հարց 31. Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում
Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանն աշխատանքային ստաժում հաշվառվում է, իսկ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում:

Հարց 32. Դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժ
Օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, սակայն 5 տարուց ոչ ավելի, այդ ժամանակահատվածը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

Հարց 33. Ո՞ր տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, իսկ բռնադատված կամ "1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար" մեդալով պարգևատրված լինելու դեպքում` 14 տարեկանից:

Հարց 34. Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1‑ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամանների քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվացուցակներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

Հարց 35. Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում բաց թողնված ի՞նչ ժամանակահատվածի համար է կենսաթոշակ վճարվում

Եթե անձը բաց է թողել հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը և այդ ժամկետից հետո` 3 ամսվա ընթացքում, վերստին հաշմանդամ է ճանաչվել, ապա կենսաթոշակը բացթողնված ժամանակահատվածի համար վճարվում է, ընդ որում` նախկին չափով: Այդ ժամկետը 3 ամսից ավելի բաց թողնելու և վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում բաց թողնված ժամանակահատվածի համար կենսաթոշակ չի վճարվում:

Հարց 36. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի չափահաս դառնալը կուտակվում են նրա անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:

Հարց 37. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը:

Օրինակ. խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուն ունի 35 տարվա աշխատանքային ստաժ. այս դեպքում նրա կենսաթոշակի չափը կկազմի 31900 դրամ, և նրան կվճարվի 18900 դրամ, որը նրա կենսաթոշակի աշխատանքային մասն է:

Սոցիալական կենսաթոշակ ստացող, խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ չի վճարվում:

Հարց 38. Ու՞մ է վճարվում անչափահաս կա՜մ անգործունակ, կա՜մ սահմանափակ գործունակ անձի կենսաթոշակը

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Հարց 39. Կենսաթոշակը լիազորագրով վճարվու՞մ է

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:
Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակը լիազորագրով չի վճարվում:

Հարց 40. Ե՞րբ է կասեցվում կենսաթոշակ վճարելը
Կենսաթոշակ վճարելը կասեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում` հաջորդ ամսվա 1-ից:

Հարց 41. Ե՞րբ է դադարեցվում կենսաթոշակ վճարելը

Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է.

1. հաջորդ ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն`

ա) մահացել է կամ ճանաչվել անհայտ բացակայող.

բ) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի ստացել.

գ) կրկին հաշմանդամ չի ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում.

դ) կորցրել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը և լրացել է նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը).

ետարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.

զ) նշանակված կենսաթոշակի իրավունքը կորցնելու (կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու) դեպքում.    

2. հայտնաբերման օրվանից, եթե անձը կենսաթոշակի իրավունքը կորցրել է կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու պատճառով: 

Հարց 42. Չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

Հարց 43. Ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը

Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` խնդրելով նախկին բնակության վայրից պահանջել իր կենսաթոշակի գործը: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը և այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Հարց 44. Դադարեցված կենսաթոշակի վճարումը ե՞րբ է վերսկսվում

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է, եթե`
1) դատարանը որոշում է կայացրել կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել, և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենuաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

Հարց 45. Ու՞մ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը

Կենսաթոշակառուի մահվան դեպքում, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

Հարց 46. Կենսաթոշակառուի մահվան դեպքում ու՞մ և ի՞նչ չափով է վճարվում թաղման նպաստը

Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ:

Հարց 47. Լրացել է անձի հաշմանդամության ժամկետը, բայց նա բժշկասոցիալական վերափորձաքննության համար չի դիմել ու մահացել է: Նրա հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվու՞մ է

Այո, վճարվում է, եթե հաշմանդամ ճանաչված անձը հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել վերափորձաքննության և մահացել է:

Հարց 48. Անձը ճանաչվել է հաշմանդամ, բայց կենսաթոշակ ստանալու համար չի դիմել և մահացել է: Հուղարկավորությունը կատարած անձը իրավունք ունի՞ ստանալ թողման նպաստ
Հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին  սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո ,երեք ամսվա ընթացքում:

Հարց 49. Ի՞նչ չափով թաղման նպաստ պետք է վճարվի, եթե մահացած կենսաթոշակառուն ստացել է երկու կենսաթոշակ
"Պետական կենսաթոշակների մասին" և "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին" ՀՀ օրենքներով սահմանված կենսաթոշակներ ստացող կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ է վճարվում այն օրենքով, որով հաշվարկված նպաստի չափն ավելի բարձր է:

Հարց 50. Կենսաթոշակից ի՞նչ չափով պահումներ կարող են կատարվել

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) oրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

Հարց 51. Եթե քաղաքացու անձնագրում և աշխատանքային գրքույկում ազգանունները չեն համընկնում, կենսաթոշակ նշանակելիս ի՞նչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացվի

Այս դեպքում փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կա՜մ անունը, կա՜մ հայրանունը, կա՜մ ազգանունը փոխելու մասին վկայականով, կա՜մ դատական կարգով:

Հարց 52. Եթե քաղաքացու անձնագրում նշված չեն նրա ծննդյան ամիսը և օրը, ո՞ր ժամկետից նրան պետք է կենսաթոշակ նշանակվի
Եթե քաղաքացու անձնագրում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամuվա և oրվա, ապա ծննդյան ամիu և oր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

Հարց 53. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել կենսաթոշակին վերաբերող որոշումները
Կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել այդ որոշումը կայացնող ստորաբաժանումների վերադաս մարմիններում, իսկ վերջիններիս կայացրած որոշումները` դատարանում: 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՀՀ քաղաքացիների կենսաթոշակների հաշվարկման և դրանց չափերի` ըստ աշխատանքային ստաժի տարիների 2012թ. հունվարի 1-ից

Տարիները   Գործակիցը   Աշխատանքային մասը  

Կենսաթոշակի
 
չափը  

Տարիները  Գործակիցը   Աշխատանքային մասը   Կենսաթոշակի չափը 
1 31 1.12 15624 28624
2 32 1.14 16416 29416
3 33 1.16 17226 30226
4 34 1.18 18054 31054
5 0.2 450 13450 35 1.2 18900 31900
6 0.24 648 13648 36 1.22 19764 32764
7 0.28 882 13882 37 1.24 20646 33646
8 0.32 1152 14152 38 1.26 21546 34546
9 0.36 1458 14458 39 1.28 22464 354664
10 0.4 1800 14800 40 1.3 23400 36400
11 0.44 2178 15178 41 1.32 24354 37354
12 0.48 2592 15592 42 1.34 25326 38326
13 0.52 3042 16042 43 1.36 26316 39316
14 0.56 3528 16528 44 1.38 27324 40324
15 0.6 4050 17050 45 1.4 28350 41350
16 0.64 4608 17608 46 1.42 29394 42394
17 0.68 5202 18202 47 1.44 30456 43456
18 0.72 5832 18832 48 1.46 31536 44536
19 0.76 6498 19498 49 1.48 32634 45634
20 0.8 7200 20200 50 1.5 33750 46750
21 0.84 7938 20938 51 1.52 34884 47884
22 0.88 8712 21712 52 1.54 36036 49036
23 0.92 9522 22522 53 1.56 37206 50206
24 0.96 10368 23368 54 1.58 38394 51394
25 1 11250 24250 55 1.6 39600 52600
26 1.02 11934 24934 56 1.62 40824 53824
27 1.04 12636 25636 57 1.64 42066 55066
28 1.06 13356 26356 58 1.66 43326 56326
29 1.08 14094 27094 59 1.68 44604 57604
30 1.1 14850 27850 60 1.7 45900 58900

Կենսաթոշակի հաշվարկման բանաձևը`Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ, որտեղ

 Կ - ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենuաթոշակի չափը, (13000 դրամ) (1-ին խմբի հաշմանդամի համար 18200 դրամ,2-ին խմբի հաշմանդամի համար` 15600 դրամ,3-րդ խմբի հաշմանդամի համար 13000 դրամ)

Ս-ն` աշխատանքային uտաժի տարիները,

Գ - ն կենսաթոշակառուի անձնական գործակիցն է

Թարմացվել է` 18-09-2012

    Ձևավորումը "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի