|
Պարզաբանումներ աշխատանքի վարձատրության բնագավառի օրենսդրության վերաբերյալ
Հարց 1. Աշխատավարձը ինչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի: Աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: (Աշխատանքային օրենսգրքի 192-րդ hոդված)
Հարց 2. Վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում: Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց առնվազն երեք օր առաջ: (Աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված)
Հարց 3. Գիշերային աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված: Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: (Աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)
Հարց 4. Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված: Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամանակային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաu, քան աշխատողի համար uահմանված ժամային դրույքաչափը: (Աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)
Հարց 5. Աշխատանքային գրաֆիկով չնախատեսված հանգստյան օրերին աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված: Հանգստյան օրերին (եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով) վճարվում է ժամային դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով: (Աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)
Հարց 6. Աշխատանքային գրաֆիկով չնախատեսված տոնական օրերին աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված: Տոնական օրերին /եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով/ աշխատողը վճարվում է ժամային դրույքաչափի կրկնակի չափից ոչ պակաս չափով: (Աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)
Հարց 7. Կարո՞ղ է արդյոք գործատուն կախված տնտեսական գործունեության արդյունքներից, կատարված աշխատանքի համար չվճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը: Գործատուն պարտավոր է կատարված աշխատանքի համար վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից: ("Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի hոդված 7)
Հարց 8. Կարո՞ղ են արդյոք աշխատավարձից բռնագանձումներ կատարվել: Աշխատավարձից բռնագանձումներ կարող են կատարվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով: ("Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի hոդված 7)
Հարց 9. Ի՞նչ տույժերի է ենթարկվում գործատուն աշխատավարձ չհաշվարկելու և (կամ) չվճարելու դեպքում: Գործատուի կողմից Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ "Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեuված չափից պակաu աշխատավարձ uահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը uխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Հարց 10. Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 30000 դրամ: ("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի հոդված 1)
Հարց 11. Հայաստանի Հանրապետությունում որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը, որպես հաշվարկային հիմք: Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը: ("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի հոդված 3)
Հարց 12. ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Նվազագույն ամսական աշխատավարձի մեջ չեն մտնում հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: ("Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքի հոդված 4)
Հարց 13. Ի՞նչ իրավական ակտով է սահմանվում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը: Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:
|