|
|
ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնն արդեն 9 տարի իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրումն ու կիրառումը, ինչը հանդիսանում է ոլորտում իրականացվող քաղաքականության և մատուցվող ծառայությունների որակի ու հասցեականության բարձրացման կարևոր նախապայման: Այդ ժամանակահատվածում մշակվել և մինչ օրս շահագործվում են մի շարք տեղեկատվական համակարգեր (ՏՀ), որոնցից են.
- Սոցիալական ապահովության քարտերի ՏՀ,
- Աշխատանք փնտրողների և գործատուների հաշվառման ՏՀ (Գործ),
- Հաշմանդամների հաշվառման ՏՀ (Փյունիկ),
- Ընտանիքների անապահովության գնահատման ՏՀ (Նպաստ-1),
- Երեխաների ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների ՏՀ (Նպաստ-2),
- ՎՏԲ բանկում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդատուների ավանդների փոխհատուցման ՏՀ (Ավանդ),
- Մանկատներում խնամվող երեխաների և որդեգրումների հաշվառման ՏՀ (Մանուկ),
- Աշխատանքի պետական տեսչության ՏՀ,
- Բարեգործական ծրագրերի հաշվառման ՏՀ,
- Մահերի և ծնունդների հաշվառման ՏՀ,
- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման ՏՀ (ԷլԳիր):
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագործվող և հարակից տեղեկատվական համակարգերի, համակարգչային սարքավորումների, ցանցի և վեբ կայքի առկայության վերաբերյալ վերլուծություն:
Էլեկտրոնային կառավարում
2008թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր գործունեության ծրագրում որպես գերակայություն առաջարկել էր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, ինչը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա ուղղակիորեն ստանալու օրենսդրությամբ թույլատրելի ցանկացած տեղեկատվություն, փոխհարաբերվել պետության հետ՝ նամակագրության կամ տեղեկատվության փոխանակության առումով, ուղարկել հաշվետվություններ, մասնակցել պետական կառավարմանը՝ առաջարկությունների, ինտերնետային քննարկումների միջոցով, վերահսկել պետության կողմից իրեն վերաբերվող և մշակման փուլում գտնվող տեղեկատվությունը և այլն: Սոցիալական պաշտպանության ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ տեղեկատվական բազաներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվության փոխանակության համակարգ, քաղաքացիների նույնականացման (իդենտիֆիկացման) և իրավասությունների ճանաչման համակարգ, տեղեկատվության փոխանակության կորպորատիվ ցանց, սոցիալական պաշտպանության ոլորտի պորտալ: Սոցիալական պաշտպանության ոլորտում Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն ամբողջությամբ իրականացնում է "Նորք"-ը:
Համագործակցություն ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ
Այս համագործակցության շրջանակներում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում ևս ներդրվել են մի շարք ՏՀ-ներ, որոնցից են.
- Սոցիալական ապահովության քարտերի ՏՀ,
- Աշխատանք փնտրողների և գործատուների հաշվառման ՏՀ,
- Հաշմանդամների հաշվառման ՏՀ,
- Աշխատանքի պետական տեսչության ՏՀ,
- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման ՏՀ,
- Անձնակազմի կառավարման ՏՀ,
- Նպաստների կառավարման ՏՀ:
Մշակվել է նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության վեբկայքը (www.mss.nkr.am), ինչպես նաև կազմակերպվել են նախարարության աշխատակիցների համակարգչային և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ինչպես “Նորք”-ում, այնպես էլ ԼՂՀ-ում:
|
|