|
|
Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքում: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է բաց, թափանցիկ աշխատելու, պարբերաբար թարմացվող, մատչելի տեղեկատվություն տրամադրելու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի, համակարգում իրականացվող ծրագրերի, նախարարության կառուցվածքի և պատասխանատուների մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա դիմումներ ուղարկել և ստանալ պատասխաններ Ձեզ հետաքրքրող հարցերի մասին, նախարարության պատասխանատուների մոտ հերթագրվել ընդունելության համար: Դուք կարող եք դիտել "Սոցիալական երկխոսության ժամ" հաղորդաշարի թողարկումները, լուրերի բաժնից տեղեկանալ նախարարության գործունեությանն առնչվող վերջին իրադարձություններին: Էջում զետեղված են նաև մեր նախարարության պատմությունը, ինչպես նաև բոլոր նախարարների կենսագրությունները` սկսած 1918 թվականից մինչև մեր օրերը: Հուսով եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան

|
|