|
|
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման “Մանուկ” տեղեկատվական համակարգ
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման “Մանուկ” տեղեկատվական համակարգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի մանկատներում խնամվող երեխաների, որդեգրումների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անձնական տվյալների հաշվառման համակարգ է, որը ձևավորվում է մանկատների, իսկ որդեգրումների դեպքում համապատասխան լիազորված մարմիններից (այսուհետ՝ լիազորված մարմին) և երեխայի բնակության վայրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից թղթային կրիչներով ստացվող տեղեկատվության հիման վրա:
“Մանուկ” տեղեկատվական համակարգը բաղկացած է 3 ենթահամակարգերից` “Մանկատուն”, “Որդեգրում”, “Խնամատար ընտանիք” և շահագործվում է “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնում ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Երեք ենթահամակարգերի հիման վրա ստեղծված տեղեկատվական բազաները ընդգրկված են մեկ համակարգի մեջ:
Համակարգի միջոցով իրականացվում է.
- մանկատներում խնամվող երեխաների, որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուի տվյալների հաշվառում,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրման գործընթացի կասեցում կամ դադարեցում,
- որդեգրված երեխայի և որդեգրողի տվյալների միավորում,
- մեկ տարին լրացած երեխա չորդեգրած որդեգրողի թեկնածուի սահմանված կարգով հաշվառումից հանում,
- և այլն:
|
|