Հայաստանի Հանրապետության
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
www.mss.am
Մեր մասին Ոլորտներ Կենսաթոշակային բարեփոխումներ Օրենսդրություն Ծրագրեր և նախագծեր Հարց - Պատասխան Լուրեր Տեղեկատու Բյուջե Սկիզբ Կայքի քարտեզ
     
  ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄ
  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
  ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
 
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ԲԱՌԱՐԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՈՐՈՆՈՒՄ
Մեր մասին ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախարարի ուղերձը
Կանոնադրություն
Կառուցվածք
Հաշվետվություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարված մրցույթների թափուր պաշտոնների անձնագրեր
ՀՀ ԱՍՀՆ քաղաքացիական ծառայողների մրցույթների և ատեստավորման հարցաշարեր
Մրցույթներ
Համագործակցություն
Պատմական ակնարկ
Մեր նախարարները
Սոցիալական երկխոսության ժամ
Նախարարին կից կոլեգիա
Ազգային հանձնաժողովներ
Դիմեք մեզ

Համագործակցություն` ուղղված երեխաների պաշտպանության հարցերում իրազեկվածության բարձրացմանը

2009 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում /ԱՍՀՆ/ տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում» տեղեկագրքի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ Ազգային Ժողովի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի, ՏԻՄ կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, ի թիվս այլ գործառույթների, աշխատանքներ է տանում երեխաների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Հիմնական մարտահրավերներից մեկը երեխաների պաշտպանության հարցերում գլխավոր դերակատարների` պետական գերատեսչությունների, ՏԻՄ սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության անկատար մեխանիզմն է, որն առանցքային դեր ունի սոցիալական աջակցության ռեսուրսների հասանելիությունն ապահովելու գործում: Ոչ պակաս կարևոր է նաև բնակչության իրազեկվածության մակարդակը: Սոցիալական իրավունքների մասին անբավարար իրազեկվածությունը հաճախ հանգեցնում է հնարավոր չարաշահումների` մեծացնելով բնակչության կախվածությունը սոցիալական ծառայություններից: Այս համատեքստում առանձնանում է սոցիալական գովազդի խնդիրը, որը դեռևս չի արժանանում պատշաճ պետական ուշադրության: Ներկայումս նախարարությունը և այդ հարցով զբաղվող ՀԿ-ները ջանքեր են գործադրում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը խնդրո առարկայի վրա հրավիրելու ուղղությամբ` փորձելով լուծման ուղիներ գտնել պետական բյուջեից հատկացումների, քաղաքականության մասին որոշումների տեսքով:
Այս ջանքերին աջակցելու նպատակով Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ԱՍՀՆ-ի և Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ մշակել է «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում» տեղեկագիրքը, որն իրենից ներկայացնում է գործուն տեղեկատվական միջոց: Տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի ԱՍՀՆ ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության կողմից` ազգային ինստիտուտի հետ համատեղ և հասանելի կլինի սոցիալական աշխատողներին, քաղաքացիական հասարակությանը եւ հանրությանը` տպագիր և առցանց տեսքով:
Ողջունելով ուղեցույցի համահեղինակներին, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց,-«Սա հասարակական վերահսկողության և մոնիթորինգի նոր ձևաչափ է: Այս աշխատանքով գույքագրվել են այն բոլոր հնարավորությունները, որ մեր պետությունն ունի այս ոլորտում»:
«Երեխաների պաշտպանության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ջանքերը համընթաց են և միայն համատեղ աշխատանքով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները: Հանրապետությունում այսօր ունենք պաշտպանության ճյուղավորված, եռաստիճան համակարգ, անհրաժեշտ է բովանդակությունը զարգացնել», - շեշտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:
Ներկայացնելով կատարված աշխատանքը` ՀՕՄ ատենապետ Ալվարդ Պետրոսյանը համահեղինակների անունից վստահություն հայտնեց, որ միջոցառումը կնպաստի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ջանքերի համախմբմանն` ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության կայացած համակարգի ստեղծմանն ու սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը:
Տեղեկագիրքը մշակվել և հրատարակվել է ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ:

    Ձևավորումը "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի